Ռուսաստանցի կինը մահացել է՝ չափից շատ պարացետամոլ խմելու պատճառով
Բուրյաթիայում 24-ամյա աղջիկը մահացել է՝ պարացետամոլի մեծ չափաբաժին ընդունելու պատճառով․ մահվան պատճառը լյարդի մահացու վնասումն է եղել: Այս մասին հաղորդում է «Թիվ մեկ» լրատվամիջոցը ՝ հղում անելով հանրապետական կլինիկական հիվանդանոցին:
Ինչպես բացատրել են բժշկական հաստատությունում, աղջիկը 3 օրվա ընթացքում պարացետամոլի 6 հաբ է խմել, միաժամանակ՝ 2 հաբեր ասպիրին և այլ դեղամիջոցներ: Ընդ որում, պարացետամոլի առավելագույն օրական դեղաչափը 8 հաբ է: Բժիշկները նշել են, որ հիվանդի մոտ համընկել են մի քանի վնասակար գործոններ` դիետան, որը խանգարումներ է առաջացրել լյարդի ֆերմենտային համակարգում, ինչպես նաև վիրուսային հեպատիտ B-ի ավելի վաղ հաղթահարված վարակը:
Հիվանդանոցում հավելել են, որ պարացետամոլը ազդում է լյարդի վրա և առաջացնում է ծանր նեկրոզ, ինչը հաճախ պահանջում է օրգանների փոխպատվաստում: Բժիշկները նաև հորդորել են ռուսաստանցիներին չզբաղվել ինքնաբուժմամբ


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց