Պուտինը խոստացել է փակել պատմությունը վերաշարադրել փորձողների «կեղտոտ բերանները»
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոստացել է բացել Երկրորդ աշխարհամարտի մասին արխիվային փաստաթղթերի կենտրոնը: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին ՌԴ ղեկավարը հայտարարել է Սանկտ Պետերբուրգում վետերանների և հայրենասիրական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը:
«Մենք կփակենք կեղտոտ բերանը, որը բացում են որոշ գործիչներ, որպեսզի ակնթարթային քաղաքական նպատակների հասնեն, մենք նրանց բերանը կփակենք իրավացի հիմնարար տեղեկությամբ»,- ասել է Պուտինը:
Որպես օրինակ նա մատնանշել է Իսրայելը, որը ոչ մի րոպե թույլ չի տալիս մոռանալ Հոլոքոստի մասին: Պուտինը պատմել է, որ առաջիկա օրերին կմեկնի Իսրայել՝ մասնակցելու Լենինգրադի շրջափակման զոհերին նվիրված հուշարձանի բացմանը:
Պուտինը շնորհակալություն է հայտնել Իսրայելին նման նախաձեռնության համար և կարծիք հայտնել, որ Իսրայելի ղեկավարությունն ու հասարակական կազմակերպությունները ճիշտ են վարվում՝ թույլ չտալով աշխարհին մոռանալ Հոլոքոստի զոհերի մասին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց