Իրանը հաստատել է, որ սխալմամբ խոցված ուկրաինական Boeing-ի «սև արկղերը» կփոխանցվեն Կիևին
Իրանի քաղավիացիայի կազմակերպության ավիավթարների հետաքննության բաժնի ղեկավար Հասան Ռեզաիֆարը հաստատել է, որ Թեհրանն Ուկրաինային կփոխանցի հունվարի 8-ին Թեհրանում խոցված ուկրաինական Boeing-ի «սև արկղերը»: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով իրանական աղբյուրին:
Իրանցի պաշտոնյան հայտնել է, որ հաճախ են հանդիպումներ ունեցել ուկրաինացի փորձագետների հետ, և ուկրաինական կողմի խնդրանքով «սև արկղերը» կուղարկվեն այդ երկիր:
Ուրբաթ Ուկրաինայի ԱԳ նախարար Վադիմ Պրիստայկոն հայտարարել էր, որ «սև արկղերը» կփոխանցվեն իրենց: Վերջինս հավելել էր, որ եթե ուկրաինացի մասնագետներին չհաջողվի վերծանել դրանց տվյալները, ապա «սև արկղերը» կուղարկվեն Ֆրանսիա:
Հիշեցնենք, որ հունվարի 8-ին «Ուկրաինական ավիաուղիներին» պատկանող ինքնաթիռն օդ բարձրանալուց րոպեներ անց սխալմամբ խոցվել է իրանական ուժերի կողմից: Ավիավթարի հետևանքով 176 մարդ է մահացել, որոնք Իրանի, Ուկրաինայի, Կանադայի, Գերմանիայի, Շվեդիայի և Աֆղանստանի քաղաքացիներ էին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց