Ուկրաինացի նախարարը մտել է սեղանի տակ՝ ի պաշտպանություն վարչապետի (լուսանկար)
Ուկրաինայի արդարադատության նախարար Դենիս Մալյուսկան «գաղտնալսման» հետ կապված սկանդալի ֆոնին հանդես է եկել ի պաշտպանություն երկրի վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկի: Ֆեյսբուքյան իր էջում նախարարը Գոնչարուկին անվանել է «Ուկրաինայի պատմության մեջ եղած լավագույն վարչապետ», նաև լուսանկար է հրապարակել, որում միայն իր ձեռքն է երևում: Ինքը՝ նախարարը, թաքնված է սեղանի տակ:
«Նույնիսկ եթե մահանալիս լինեմ, ոչ թե պարտականություններն իրականացնողի կարգավիճակում, միևնույն է, ձեռքս կհասնի գրիչին՝ պաշտոնից ազատելու նրան, ով կսկսի սաբոտաժ անել կամ աշխատել կիսով չափ՝ սպասելով ղեկավարության հնարավոր փոփոխությանը»,- գրել է նա:
Ավելի վաղ Մալյուսկան դժգոհել է ցածր աշխատավարձից:
Հիշեցնենք, որ Ուկրաինայում սկանդալ է ծագել, երբ համացանցում հայտնվել են ձայնագրություններ, որոնցում իբրև թե Գոնչարուկը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու մասին խոսելիս մի քանի անգամ ասում է, որ նա «տնտեսական գործընթացների մասին պարզունակ պատկերացումներ ունի»:
Գոնչարուկը հայտարարել է, որ ձայնագրությունը մոնտաժված է Կառավարության մի քանի ժամ տևած նիստից, միևնույն ժամանակ, հրաժարականի դիմում 1 ներկայացրել և այն հանձնել Զելենսկուն: Ուկրաինայի նախագահը որոշել է շանս տալ Գոնչարուկին և չի ընդունել հրաժարականը:



















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց