Ամերիկյան ռազմավարական անօդաչու սարքը հետախուզական թռիչք է իրականացրել Ղրիմի սահմանների մոտ (լուսանկար)
Ամերիկյան ռազմավարական անօդաչու սարքը հետախուզություն է իրականացրել Ղրիմի սահմանների մոտ: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը` հղում անելով PlaneRadar մոնիթորինգային աղբյուրին:
ԱՄՆ զինված ուժերին պատկանող RQ-4 Global Hawk անօդաչու սարքը թռիչք է կատարել Սիցիլիա կղզում տեղակայված ՆԱՏՕ-ի ավիաբազայից, մոնիթորինգ է իրականացրել Դոնբասի շփման գծում, որից հետո հետախուզական թռիչք է իրականացրել սևծովյան ափերին:
Նմանատիպ թռչող սարքերի հետախուզական թռիչքները հաճախակիացել են Ղրիմի շրջանում և Կրասնոդարի երկրամասում, Բալթյան ծովում և Սիրիայում ռուսական բազաների շրջակայքում:
ՌԴ պաշտպանության նախարարությունը մի քանի անգամ կոչ է արել ամերիկյան ղեկավարությանը դադարեցնել նման հետախուզական գործողությունները, սակայն Պենտագոնը հրաժարվել է դա անել, գրում է աղբյուրը:
RQ-4 Global Hawk-ն ամերիկյան ռազմավարական անօդաչու թռչող սարք է: Ստեղծվել է Northrop Grumman ընկերության դուստր կազմակերպության կողմից: Այս տեսակի առաջին անօդաչու սարքը ռազմական առաջադրանքներ է սկսել կատարել 2006 թվականի մարտից:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց