Մակրոնին շտապ տարհանել են թատրոնից
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին շտապ տարհանել են փարիզյան թատրոնից ցուցարարների ներխուժման փորձի պատճառով, հաղորդում է BFMTV հեռուստաալիքը:
Հաղորդվում է, որ Մակրոնն իր տիկնոջ՝ Բրիջիթ Մակրոնի հետ այցելել էին Բուֆ դյու Նոր թատրոն: Դրանից հետո թատրոնի շենքի մոտ էին հավաքվել ցուցարարներ, որոնք փորձում էին ներխուժել թատրոն, ինչպես նաև հնչեցնում էին կենսաթոշակային բարեփոխումների դեմ կոչեր:
Չնայած իրավապահները կանխում էին շենք մուտք գործելու՝ ցուցարարների փորձերը, այնուամենայնիվ որոշվել է տարհանել նախագահին:
Ինչպես հայտնել են քաղաքական գործչին մոտ կանգնած աղբյուրները, Մակրոնը խոստացել է կնոջ հետ այցելել թատրոններ՝ չնայած ցուցարարների գործողություններին:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայում տևական ժամանակ է՝ նախագահ Էմանուել Մակրոնի կառավարության կողմից առաջարկվող կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքի զանգվածային ակցիաներ են իրականացվում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց