Խամենեին Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային և Գերմանիային անվանել է ԱՄՆ-ի խամաճիկներ
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային և Գերմանիային անվանել է ԱՄՆ-ի խամաճիկներ, և նշել, թե այս երկրներն արժանի չեն վստահության: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:
«Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան ոչինչ չեն անում: Նրանք կծառայեն ԱՄՆ-ի շահերին: Նրանք խամաճիկներ են»,-հայտարարել է Խամենեին՝ հարյուրավոր իրանցիների առաջ երեկ կատարված ուրբաթօրյա աղոթքի ժամանակ, որը նա անցկացնում էր 8 տարվա մեջ առաջին անգամ:
Բարձրագույն առաջնորդը ընդգծել է, որ այս երկրների հայտարարությունները անհիմն են և որ «եվրոպացիներին չի հաջողվի իրանական ազգին ծնկի բերել»:
Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան հայտարարել են Իրանի հետ միջուկային գործարքի շրջանակներում վեճերի կարգավորման մեխանիզմի գործարկման մասին: Փաստաթղթում ընդգծվել է, որ Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան մտադիր չեն ճնշում գործադրել Իրանի վրա, սակայն ցանկանում են ոգեշնչել երկրին վերադառնալ գործարքի իրականացմանը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց