«Իրանն ապտակ հասցրեց ԱՄՆ-ի ամբարտավանությանը` հարձակում գործելով Իրաքում ամերիկյան ռազմաբազաների վրա». Ալի Խամենեի
Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն «ապտակ» է հասցրել ԱՄՆ-ի ամբարտավանությանը` հարձակում գործելով Իրաքում ամերիկյան ռազմաբազաների վրա, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Այն օրը, երբ Իրանի իսլամական հանրապետության պահապանների կորպուսի հրթիռները հարված հասցրին ԱՄՆ-ի ամբարտավանությանը, աստվածային օր էր»,- հայտարարել է Խամենեին:
«Ազգը, որը տիրապետում է այդ ուժին` ապտակ հասցնել նեղացնողին, առաջնորդվում է Աստծո զորությամբ»,- ասել է նա ուրբաթօրյա աղոթքի ժամանակ ժողովրդին ուղղված իր խոսքում:
Հիշեցնենք, որ հունվարի 3-ին ԱՄՆ իրականացրած հատուկ գործողության ժամանակ Բաղդադում սպանվել էր Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանին:
Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին խոստացել էր վրեժ լուծել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար:
Հունվարի 8-ին Իրանի հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է գեներալի սպանության համար վրեժխնդրության գործողություն սկսելու մասին՝ հրթիռակոծելով Իրաքի արևմուտքում գտնվող ամերիկյան «Այն ալ-Ասադ» ռազմակայանը:
Ինչպես այսօր ավելի վաղ հաղորդվել է, լույս հունվարի 8-ին Իրանի կողմից Իրաքի տարածքում գտնվող ամերիկյան երկու ռազմաբազաներին ուղղված ավիահարվածների հետևանքով 11 ամերիկացի զինծառայող է վիրավորվել: Այս մասին տեղեկացնում է Defense One-ը՝ մանրամասնելով, որ նրանք անմիջապես տեղափոխվել են Քուվեյթ և Գերմանիա, որտեղ անհրաժեշտ բուժում են ստանում:


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր