Չինաստանի բնակչությունը գերազանցել է 1,4 միլիարդի ցուցանիշը
Չինաստանի բնակչությունը, առանց հատուկ վարչական շրջանների` Հոնկոնգի, Մակաոյի և Թայվանի, 2019 թվականի վերջի դրությամբ ավելացել է 4,67 միլիոնով` գերազանցելով 1,4 միլիարդի ցուցանիշը: Այդ մասին են վկայում ՉԺՀ պետական վիճակագրական բյուրոյի տվյալները, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
2018 թվականին Չինաստանի բնակչությունն ավելացել է 5,3 միլիոնով:
2019 թվականին երկրում գրանցվել է 14,65 միլիոն նորածին, իսկ ծնելիության գործակիցը կազմել է 10,48` հազար մարդու հաշվով:
Նույն տարում Չինաստանում մահացել է 9,98 միլիոն մարդ, իսկ մահացության գործակիցը կազմել է 7,14` հազար մարդու հաշվով:
Բնակչության բնական աճը կազմել է 3,34` հազար մարդու հաշվով: Արական սեռի բնակչության թիվը կազմել է 715,27 միլիոն, իգականը` 684,78 միլիոն: Բնակչության ընդհանուր թվաքանակը հասել է 1 միլիարդ 400 միլիոն 50 հազար մարդու:
Մեկ տարվա ընթացքում քաղաքային բնակչությունն աճել է 17,06 միլիոնով և կազմել 848,43 միլիոն մարդ, մինչդեռ գյուղական բնակչությունը նվազել է 12,39-ով և կազմել 551,62 միլիոն մարդ: Քաղաքային բնակչության մասնաբաժինը 59,58%-ից աճել է մինչև 60,6%:


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր