Իմամն ամուսնությունից 2 շաբաթ անց պարզել է, որ կինն, ում հետ ինքն ամուսնացել է, իրականում տղամարդ է
Ուգանդայի մզկիթներից մեկում ծառայող իմամին հեռացրել են աշխատանքից, երբ պարզվել է, որ կինը, ում հետ նա ամուսնացել է, իրականում տղամարդ է:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, 27-ամյա Մոհամմեդ Մութումբան պարզել է իրականությունը, երբ իր հարսնացուին ձերբակալել են հարևանից հեռուստացույց և հագուստ գողանալիս, որից հետո խուզարկել են նրան: Խուզարկությունն իրականացնող կին ոստիկանը պարզել է, որ ձերբակալվածն իրականում տղամարդ է:
Վերջինս ավելի ուշ խոստովանել է, որ կին է ձևացել, որպեսզի կարողանա ամուսնանալ իմամի հետ և թալանել նրան:
Ցնցված Մութումբան ժամանակավորապես ազատվել է պարտականություններից, քանի դեռ գործով հետաքննություն է ընթանում:
Կեղծ ամուսնության զոհ դարձած իմամը պնդում է, որ ինքն ինտիմ հարաբերություններ չի ունեցել իր «կնոջ» հետ, քանի որ վերջինս ասել էր, որ իր մոտ դաշտանային ցիկլի օրեր են:
Իմամի կարծիքով՝ ինքն ամուսնացել էր Սվաբուլլահ Նաբուկերա անունով կնոջ հետ դեկտեմբերին տեղի ունեցած ավանդական իսլամական արարողությամբ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց