Աղջիկը սոցցանցի շնորհիվ պատահաբար գտել է իր քրոջն ու բացահայտել ընտանիքի պատմությունը
Ինդոնեզիայում դեռահաս աղջիկը սոցիալական կայքի շնորհիվ պատահաբար գտել է երկվորյակ քրոջը, հայտնում է The Jakarta Post-ը:
16-ամյա Նաբիլա ազ Զահրան իր ընտանիքի մասին շոկային ճշմարտության մասին իմացել է իր ընկերների ուշադիր լինելու շնորհիվ: Վերջիններս Twitter սոցիալական կայքում մի օգտատիրոջ են նկատել, որը չափազանց նման է եղել Զահրային:
Աղջիկը գրել է օգտատիրոջն ու իմացել, որ նրան անունը Նադյա է, որից հետո աղջիկները սկսել են շփվել` նշելով, որ իրար նման են ոչ միայն արտաքնապես, այլ նաև ներքուստ:
Ազ Զահրան, ծնողներին դիմելով, իմացել է, որ նա երկու քույր ունի և իրեն որդեգրել են, քանի որ իր կենսաբանական ծնողները հնարավորություն չեն ունեցել միանգամից երեք երեխայի մեծացնելու:
Այժմ երկու քույրերը փնտրում են իրենց երրորդ «ազգականին», որի սեռը հայտնի չէ:
Աղջիկը նշել է, որ խառը զգացողություններով է լցվել: Մի կողմից ուրախ է, որ քույր ունի, մյուս կողմից տխրել է` իմանալով իր ընտանիքի պատմությունը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց