Լավրովը մեկնաբանել է ՌԴ կառավարության նոր կազմում պաշտոն ստանալու հավանականությունը
ՌԴ արտգործնախարարի պաշտոնակատար Սերգեյ Լավրովը պատասխանել է նոր կառավարությունում հնարավոր պաշտոն ստանալու մասին լրագրողների հարցին: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
«Այս ամբողջ տարիների ընթացքում, ինստիտուտն ավարտելուց անմիջապես հետո, ես ոչ թե ինչ-որ պաշտոններ եմ զբաղեցրել, այլ ազնվորեն կատարել եմ իմ պարտականությունները, շարունակում եմ դրանք կատարել նաև այժմ»,-ասել է նա Տաշքենդում Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (МГИМО) մասնաճյուղում տեղի ունեցած հանդիպման ժամանակ:
Հիշեցնենք, որ երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Դաշնային խորհրդի անդամներին ուղղված ելույթից հետո ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է ներկայացնում:
Պուտինը Պետդումայում ՌԴ վարչապետի պաշտոնում առաջադրել է Դաշնային հարկային ծառայության ղեկավար Միխայիլ Միշուստինի թեկնածությունը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց