«Մենք տեղեկացված ենք և հետևում ենք տեղի ունեցող իրադարձություններին». ԱՄՆ պետդեպում մեկնաբանել են Ռուսաստանի կառավարության հրաժարականը
ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մորգան Օրտագուսը մեկնաբանել է Ռուսաստանի կառավարության հրաժարականը` խոսելով նաև երկու երկրների հարաբերությունների բարելավման թեմայից: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:
«Մենք տեղեկացված ենք և հետևում ենք տեղի ունեցող իրադարձություններին: Կարող եմ ասել, որ մենք Ռուսաստանի քաղաքացիների կողմից ենք: Նախագահ Դոնալդ Թրամփը շատ անգամ է հայտարարել, որ ցանկանում է ավելի լավ հարաբերություններ կառավարությունների միջև»,-նշել է Օրտագուսը:
Միևնույն ժամանակ, Օրտագուսն ընդգծել է, որ «ամեն ինչ կախված է Ռուսաստանի առաջնորդներից», և հույս է հայտնել, որ Ռուսաստանը հաշվի կառնի «արտաքին քաղաքականության փոփոխության» վերաբերյալ ԱՄՆ-ի պահանջները:
Հիշեցնենք, որ երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Դաշնային խորհրդի անդամներին ուղղված ելույթից հետո ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է ներկայացնում:
Պուտինը Պետդումայում ՌԴ վարչապետի պաշտոնում առաջադրել է Դաշնային հարկային ծառայության ղեկավար Միխայիլ Միշուստինի թեկնածությունը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց