«Եթե Միշուստինը դառնա վարչապետ, իսկ Լավրովը պահպանի ԱԳ նախարարի պաշտոնը, ՌԴ կառավարությունում երկու էթնիկ հայ կլինի». Ադրբեջանի նախկին արտգործնախարար
Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուգարովը Facebook-ի իր էջում մեկնաբանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումը` Միխայիլ Միշուստինի թեկնածությունը վարչապետի պաշտոնում առաջադրելու վերաբերյալ: Նա կիսվել է RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի թվիթերյան գրառմամբ, որում լրագրողը գրել էր. «Ռուսաստանի ճակատագիրը կախված է մեր թվաքանակից»:
«Հայերը կազմում են Ռուսաստանի բնակչության 0,89%-ը... Եթե Միխայիլ Միշուստինը դառնա վարչապետ, իսկ Լավրովը պահպանի արտգործնախարարի պաշտոնը, Ռուսաստանի կառավարությունում երկու էթնիկ հայ կլինի»,-գրել է Զուլֆուգարովը:
Հրապարակման մեկնաբանության մեջ Զուլֆուգարովին ուղղված հարցին, թե Միշուստինը որքանով է հայ, նախկին արտգործնախարարը պատասխանել է, որ նրա մայրը հայ է:
Հիշեցնենք, որ երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Դաշնային խորհրդի անդամներին ուղղված ելույթից հետո ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է ներկայացնում:
Պուտինը Պետդումայում ՌԴ վարչապետի պաշտոնում առաջադրել է Դաշնային հարկային ծառայության ղեկավար Միխայիլ Միշուստինի թեկնածությունը:



















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց