Քանի որ հոգեւորական եմ, չեմ կարող սուտ ասել. Թուրքիայում կալանված ասորի քահանան ընդունել է, որ օգնել է քուրդ զինյալներին
Թուրքիայի Մարդինի ասորական եկեղեցու հոգեւորական Սեֆեր Բիլեչենը 5 օր կալանքի տակ մնալուց հետո ազատ է արձակվել։
Թուրքական Artigercek կայքի փոխանցմամբ՝ ասորի հոգեւորական Սեֆեր Բիլեչենը ազատ արձակվելուց հետո ասել է, որ դատարանում իր կալանման պատճառ է դարձել իր խոստովանությունը, որ ինքն իրոք օգնել է քուրդ զինյալներին։ «Քանի որ հոգեւարական եմ, չեմ կարող սուտ խոսել։ 2018 թվականին 2 քուրդ զինյալ եկան վանք, ինձնից ուտելիք խնդրեցին։ Ես իմ հավատքի համաձայն՝ նրանց ճաշ եմ տվել, ոչ թե օգնել եմ որպես քուրդ զինյալ։ Ես, որպես հոգեւորական, բարոյական իրավունք էլ չունեմ նրանց մասին հայտնեմ ոստիկանություն։ Իսկ դատարանում էլ ասել եմ, որ այո, քուրդ զինյալներին ճաշ եմ տվել»,–ասել է ասորի քահանան։
Նշենք, որ օրեր առաջ Մարդինում ձերբակալվել եւ այնուհետ կալանավորվել էր ասորի հոգեւորականը, ում մեղադրում են քուրդ զինյալներին օգնելու մեջ։
Բողոքի մեծ ալիքի արդյունքում դատարանը ազատ է արձակել հոգեւորականին։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց