Կլիմայի փոփոխությունները չընդունելը վտանգավոր է եւ չարդարացված. Ջեֆ Բեզոս
Կլիմայի փոփոխություններն ընդունելուց հրաժարվելը վտանգավոր է եւ չարդարացված, կարծում է Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը, տեղեկացնում է CNBC-ն։
Նա կլիմայի փոփոխություններն անվանել է մեծ խնդիր եւ նախազգուշացրել է, որ Երկիրը «վերջնական մոլորակը» չէ։ «Եթե վերադառնանք 10 կամ 20 տարի հետ, եղել են մարդիկ, ովքեր պարզապես չեն գիտակցել, որ կլիմայի փոփոխությունն իրական է»,- ասել է նա։ «Այսօր ցանկացած մեկը, ով չի ընդունում, որ կլիմայի փոփոխությունը իրական է, որ մենք՝ մարդիկ, ազդում ենք այս մոլորակի վրա շատ շոշափելի ու վնասակար ձեւով, բանական չէ։ «Դա մեծ խնդիր է, եւ մենք պատրաստվում ենք հավաքական գործողություններ ձեռնարկել ողջ աշխարհում, եթե ցանկանում ենք հասնել առաջընթացի այդ խնդրի լուծման գործում»,- ավելացրել է նա։
Անցած տարի Amazon-ը հրապարակեց իր «պարտավորությունը կլիմայի վերաբերյալ», որն ուղղված է 10 տարի շուտ Փարիզի համաձայնագրի նպատակներին հասնելուն եւ պարտավորեցնում է ընկերությանը մինչեւ 2030 թվականը անցնել 100 տոկոս վերարտադրվող էլեկտրաէներգիայով աշխատանքին։
«Երբ այնպիսի խոշոր ընկերություն, ինչպիսին Amazon-ն է՝ 700 հազար աշխատակցով ու մեծ գլոբալ ներկայությամբ, կլիմայական խոստման նման ինչ-որ բան է անում, դա իսկապես կարող է շարժիչ ուժ դառնալ»,- ասել է Բեզոսը։ «Որովհետեւ դա պարզապես Amazon-ը չէ, դա մեր մատակարարումների շղթան է։ Որպեսզի մենք կարողանանք կատարել այդ խոստումը, նրանք պետք է կատարեն այդ խոստումը»։
Նա ավելացրել է, որ կօգտագործի իր սեփական կապերը ողջ աշխարհում ղեկավարների հետ աշխատելու համար՝ կլիմայի փոփոխության քաղաքականության ուղղությամբ։


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր