Ամերիկացին խնդրել է դատարանին թույլ տալ իրեն սրերով մենամարտել նախկին կնոջ հետ
Ամերիկյան Քանզաս նահանգի բնակիչը դատավորից խնդրել է թույլ տալ իրեն սրերով մենամարտել իր նախկին կնոջ և նրա փաստաբանի հետ: Այս մասին տեղեկացնում է foxnews.com կայքը:
40-ամյա Դևիդ Օստրոմը հայտարարել է, որ իր նախկին կինը` 38-ամյա Բրիջիթ Օստրոմը, և նրա փաստաբան Մեթյու Հադսոնը «ոչնչացրել են իրեն» երեխաների նկատմամբ խնամակալության իրավունքի և գույքահարկի գործում:
Ամերիկացին խնդրել է Այովայի շրջանային դատարանին իրեն երեք ամիս ժամանակ տալ, որպեսզի նա կարողանա գտնել մարտի համար անհրաժեշտ սրերը: Օստրոմի կարծիքով` մենամարտի համար ճապոնական զենք հարկավոր կլինի` կատանաներ կամ վակիձասիներ:
Իր անսովոր խնդրանքը տղամարդը հիմնավորել է նրանով, որ նահանգներում դեռևս նման մենամարտերի արգելք չի սահմանվել:
Ի պատասխան նրա խոսքերի` նախկին կնոջ փաստաբանը դատարանին խնդրել է Օստրոմին ուղարկել հոգեբանական փորձաքննության և ժամանակավորապես արգելել նրա հանդիպումները երեխաների հետ:


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր