ՌԴ կառավարությունը հրաժարական է տալիս
ՌԴ կառավարությունը հրաժարական է տալիս։ Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը Դաշնային ժողովին Վլադիմիր Պուտինի ուղերձից հետո։
Նրա խոսքով՝ ՌԴ կառավարությունը հրաժարական է տալիս Սահմանադրության 117-րդ հոդվածին համապատասխան։
Պուտինի ելույթի ավարտից հետո, որում նա առաջարկել է փոփոխություններ մտցնել սահմանադրությունում, տեղի է ունեցել վարչապետի աշխատանքային հանդիպում պետության ղեկավարի հետ։
Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրությունում նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են «ուղերձում պետության ղեկավարի հնչեցրած նախաձեռնությունները, ուղերձի դրույթների իրականացման հետ կապված հարցերը»։
Պուտինը շնորհակալություն է հայտնել կառավարության անդամներին համատեղ աշխատանքի համար, «թեեւ ամեն բան չէ, որ ստացվել է»։ Ռուսաստանի նախագահը նաեւ ասել է, որ առաջիկայում կհանդիպի կառավարության յուրաքանչյուր անդամի հետ։ Իսկ առայժմ նա խնդրում է կատարել պարտականությունները լրիվ ծավալով, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Մեդվեդեւը նշել է, որ առաջարկված փոփոխությունները կփոխեն գործադիր, օրենսդիր եւ դատական իշխանության հաշվեկշիռը։
«Այս համատեքստում ակնհայտ է, որ մենք, որպես Ռուսաստանի Դաշնության կառավարություն, պետք է մեր երկրի նախագահին ընձեռենք հնարավորություն՝ ընդունելու բոլոր անհրաժեշտ լուծումները, եւ այս պայմաններում, ես կարծում եմ, ճիշտ կլինի, որ ՌԴ Սահմանադրության 117–րդ հոդվածին համապատասխան, Ռուսաստանի Դաշնության կառավարությունը ներկա կազմով հրաժարական տա»,- ասել է Մեդվեդեւը։


















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Թրամփի խոսքերը Մակրոնի՝ պաշտոնից շուտափույթ hեռացման մասին, ստիպում են մտածել նրա հասցեին վենեսուելա...
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին