Ուկրաինայի կառավարությունը 8,3 հազարական դոլար կհատկացնի Իրանում ավիաաղետից զոհվածների ընտանիքներին
Ուկրաինայի նախարարների կաբինետը որոշում Է ընդունել Իրանում «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» մարդատար ինքնաթիռի կործանման հետեւանքով զոհվածների ընտանիքներին 200 հազարական գրիվնա (շուրջ 8,3 հազարական դոլար) հատկացնելու մասին: Հունվարի 15-ին այդ մասին հայտնել Է Ուկրաինայի վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկը:
«Պետությունը համակողմանի, այդ թվում՝ իրավաբանական եւ ֆինանսական աջակցություն ցույց կտա Իրանում տեղի ունեցած ավիաաղետից զոհվածների հարազատներին եւ մերձավորներին: Կառավարությունը մեկ շաբաթվա ընթացքում Ուկրաինայի զոհված քաղաքացիների ընտանիքներին կվճարի 200 հազարական գրիվնա օգնություն: Պահուստային հիմնադրամից միանվագ նյութական օգնությունը կտրամադրվի մինչեւ ընտանիքների կողմից բոլոր ապահովագրական վճարների ստացումը»,- գրել Է նա Telegram-ալիքում:
Աղետի զոհերի հարազատներին ապահովագրական վճարումների վերաբերյալ Գոնչարուկը ճշտել Է, որ «զոհված ուկրաինացու յուրաքանչյուր ընտանիքի համար նախատեսված են վճարումներ մոտավորապես 345 հազար դոլարի չափով»: Կառավարության ղեկավարը նաեւ հիշեցրել Է, որ Ուկրաինան «բոլոր դիվանագիտական ուղիների եւ իրավասության միջազգային մարմինների միջոցով» պնդում Է փոխհատուցումները Իրանի կողմից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Save
Համօգտագործել


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց