Ռոհանին անհեթեթություն Է համարել այն տեղեկատվությունը, որ Իրանը ձգտում Է միջուկային զենք ստանալ
Իրանի նախագահ Հասան Ռոհանին անհեթեթություն Է համարել այն տեղեկատվությունը, որ Թեհրանն իբր ձգտում Է միջուկային զենք ստանալ: Համապատասխան հայտարարությունը նա արել Է հունվարի 15-ին:
«Այն, որ Իրանը ձգտում Է միջուկային զենք ստանալ, կրկնվող անհեթեթություն Է»,-ասել Է նախագահը, որի ելույթը հեռարձակել Է իրանական պետական հեռուստատեսությունը:
Ռոհանին նաեւ կասկած Է հայտնել իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (ԳՀՀԾ) «Թրամփի գործարքով» փոխարինելու ՄԵծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի առաջարկի հեռանկարայնության հարցում:
«Ես չգիտեմ՝ ինչպես Է վարչապետ Ջոնսոնը պատրաստվում դա անել: Նա ասում Է՝ ազատվենք ԳՀՀԾ-ից եւ դրա փոխարեն իրականացնենք «Թրամփի պլանը»: Բայց ինչ Է արել Թրամփն այն բանից բացի, որ խախտել Է միջազգային համաձայնագրերը»,-հունվարի 15-ին Ռոհանիի խոսքը մեջբերել Է ISNA գործակալությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց