Ծանոթությունների համար հավելվածները օգտատերերի ինտիմ տվյալները երրորդ անձանց են փոխանցում
Ծանոթությունների համար հավելվածները, ինչպիսին են Tinder-ը, Grindr-ը եւ OkCupid-ը, օգտատերերի անձնական եւ նույնիսկ ինտիմ տվյալները երրորդ անձանց, առավելապես գովազդատուներին են փոխանցում։ Ներկայացված տեղեկատվության մեջ կան նույնիսկ մարդկանց սեքսուալ նախապատվությունները, հայտնում է Americaru-ն։
Նոր հետազոտության տվյալներով՝ հանրահայտ հավելվածները փակ տվյալներ են տալիս տասնյակ գովազդային եւ մարքեթինգային ընկերություններին այնպիսի միջոցներով, որոնք կարող են խախտել գաղտնիության մասին օրենքները։ Տվյալների արտահոսքը իր մեջ ներառում է ոչ միայն սեքսուալ հետաքրքրություններ եւ օգտատերերի վարքագիծ, այլ նաեւ տարիք, սեռ, ծննդյան ամսաթիվ, գտնվելու վայր, IP-հասցե եւ նույնականացման համար, որը կապված է սմարթֆոնների հետ եւ որով կարելի է հետեւել մարդուն։
Հետազոտողները նաեւ հայտնաբերել են, որ ծանոթությունների OkCupid հավելված տեղեկատվություն է թափանցել օգտատիրոջ էթնիկ պատկանելության եւ անձնական էջը բացելու ժամանակ հարցերին տրված պատասխանների մասին, որոնք ներառում են թմրանյութերի եւ հոգեմետ դեղամիջոցների օգտագործումը։
Օգտատերերի անձի մասին տեղեկատվություն ստացող ընկերությունների ցուցակում են Amazon-ը, Facebook-ը եւ Google-ը, ինչպես նաեւ ավելի քիչ հայտնի AppsFlyer-ը, Fysical-ը եւ Receptiv-ը։ Այս ընկերություններից շատերը փող են աշխատում՝ առանձին սպառողների մասին տեղեկատվություն հավաքելով եւ անհատականացված հայտարարությունների համար մանրամասն պրոֆիլ ստեղծելով։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց