Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը հասել է ռեկորդային ցուցանիշների
Անցած 10 տարում Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը հասել է 1950-ական թվականներից ի վեր ռեկորդային նիշերի, ընդ որում՝ վերջին 5 տարիներից յուրաքանչյուրի ցուցանիշները դարձել են չափումները սկսելու ժամանակներից առավել բարձրը: Այս մասին նշված է Չինաստանի Մթնոլորտի ֆիզիկայի ինստիտուտից Չեն Լիցզինի ղեկավարած փորձագետների միջազգային խմբի անցկացրած եւ Advances in Atmospheric Sciences մասնագիտացված ամսագրի առցանց տարբերակում հրապարակված հետազոտության մեջ:
2019 թվականին օվկիանոսի ջրի ջերմաստիճանը մինչեւ 2 կմ խորությամբ 0,075 աստիճանով բարձր է եղել 1981-2010 թվականների ժամանակահատվածի միջին նիշից: Ընդ որում՝ Համաշխարհային օվկիանոսի տաքացումն արագանում է կլիմայի փոփոխությունների հետ կապված: Օվկիանոսների տաքացումն, իր հերթին, ավելի հաճախ է հանգեցնում ջրհեղեղների, երաշտի, անտառային հրդեհների, ինչպես նաեւ ուժգին ծովային փոթորիների, փոխանցում է DW-ն:
Գիտնականներն իրենց հետազոտության մեջ օգտագործել են չինական ինստիտուտի համեմատաբար նոր մեթոդները, որոնք թույլ են տալիս ընդհանրացնել մինչեւ 2 կմ խորությամբ ջրի ջերմաստիճանի բարձրացման մասին տվյալները: «Կարեւոր է հասկանալ, թե դա որքան արագ է տեղի ունենում: Ով ցանկանում է հասկանալ ջերմաստիճանի գլոբալ աճը, պետք է չափի ծովերի տաքացումը»,- հայտարարել է հետազոտության հեղինակներից մեկը՝ Մինեսոթայում Սուրբ Թոմասի համալսարանի պրոֆեսոր Ջոն Աբրահամը:
Նրա խոսքով՝ գլոբալ տաքացումը իրական պրոցես է, բայց մարդկությունը կարող է դրա վրա ազդել եւ տեմպերը նվազեցնել: «Մենք կարող ենք էներգիան ավելի խելամիտ օգտագործել եւ դրա ստացման աղբյուրները դիվերսիֆիկացնել: Մենք ի զորու ենք այս խնդիրը նվազեցնել»,- նշել է գիտնականը: Նա միաժամանակ նշել է, որ Համաշխարհային օվկիանոսը երկարատեւ ժամանակի կարիք կունենա, որպեսզի փոփոխություններին արձագանքի:


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր