Թեհրանի մոտ ավիավթարի հետաքննության համար կստեղծվի հատուկ կառույց. Ռոհանի
Իրանի իշխանությունները կստեղծեն հատուկ կառույց դատական մարմինների համակարգում՝ Թեհրանի մոտ ուկրաինական ինքնաթիռի կործանման պատճառները եւ հանգամանքները հետաքննելու համար։ Այս մասին երեքշաբթի ասել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին։
«Երկրի դատական իշխանությունները պետք է ստեղծեն առանձին դատական կառույց, որի ղեկավարը կլինի պրոֆեսիոնալ դատավոր, քննելու համար ուկրաինական օդանավի կործանման հանգամանքները»,- Իրանի նախագահի խոսքերը մեջբերում է Press TV հեռուստաալիքը։
Ռոհանին ուկրաինական օդանավի կործանումն անվանել է «աններելի սխալ»։ Իրանի նախագահը միաժամանակ կարծիք է հայտնել, որ «միայն կոճակը սեղմողը չէ, որ պետք է պատասխանատվության ենթարկվի այդ աղետի համար»։ Նա նաեւ հավաստիացրել է, որ «ուկրաինական ինքնաթիռի կործանման հետաքննության արդյունքները կներկայացվեն հրապարակավ», տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց