ՆԱՏՕ-ն պատրաստվում է արձագանքել ՌԴ-ի կողմից 9М729 հրթիռների տեղակայման համալիր միջոցառումներին
ՆԱՏՕ-ն պատրաստվում է 2020թ․ արձագանքել Ռուսաստանի կողմից թեւավոր 9М729 «Նորարար» հրթիռների տեղակայման պաշտպանական ուղղվածության միջոցառումներին։ Այս մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, հայտնում է DW-ը։
«Ինչ վերաբերում է 9М729 հրթիռներին (որպես պատասխան) պատրաստվում ենք աշխատել ՀՕՊ եւ ՀՀՊ համակարգերի, սովորական սպառազինության, ռազմական պատրաստականության վիճակի ամրապնդման եւ արձակման դեպքում արագ ազդանշանի վրա»,- հայտարարել է նա dpa գործակալությանը։ Նրա խոսքերով՝ ՆԱՏՕ-ի երկրները արդեն համաձայնեցրել են համապատասխան միջոցառումները։
Սթոլթենբերգը կրկին ընդգծել է, որ 9М729-երի տեղակայումը ՓՄՀՀՊ պահանջների խախտում է։ «Դա ռուսական ռազմավարության մի մասն է՝ ժամանակակից տեխնոլոգիաների, այդ թվում ժամանակակից միջուկային զենքի մեջ ներդրում կատարելը»,- նշել է դաշինքի ղեկավարը։ Սթոլթենբերգի խոսքերով՝ ՆԱՏՕ-ն չի պատրաստվում Եվրոպայում սեփական հրթիռներով պատասխանել Ռուսաստանին։


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր