Իրանցի պատգամավորները Մեծ Բրիտանիայի դեսպանին վտարելու կոչ են անում
Իրանցի մի շարք օրենսդիրներ ԱԳՆ-ին կոչ են արել վճռական միջոցներ ձեռնարկել եւ Իրանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ռոբ Մաքեյրին վտարել Թեհրանում բողոքի ցույցերին մասնակցելու պատճառով, փոխանցում է Mehr-ը:
Մաքեյրը կարճ ժամանակով ձերբակալվել էր անցյալ շաբաթ Թեհրանի կենտրոնում Ամիր Քաբիրի անվան համալսարանի առաջ օդանավի աղետի պատճառով տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ:
«Չնայած դիվանագիտական կանոններին, դեսպանը, որը միջամտում է ընդունող երկրի ներքին գործերին, պետք է վտարվի»,- հայտարարել է Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքանության հարցերի կոմիտեի անդամ Նագհավի Հոսեինին:
«Հարցն այն է, թե ի՞նչ է տեղի ունենում, երբ Մեծ Բրիտանիայի դեսպանը մասնակցում է այնտեղ [հանրահավաքին] եւ անձամբ լուսանկարում ու տեսանկարահանում»,- հայտարարել է պատգամավոր Հասան Հոսեյնի Շահրուդին:
«Դա, իհարկե, պատահականություն չէր, եւ անհրաժեշտ է քննություն կատարել՝ որոշելու համար Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի եւ Իսլամական Հանրապետության մյուս թշնամիների դերը ապօրինի ակցիաներին»,- ասել է նա՝ հավելելով, որ «շատ օրենսդիրներ Մեծ Բրիտանիայի դեսպանին վտարելու կոչ են անում»:
Պատգամավոր Մոհամմեդռեզա Փուրեբրահիմին ԱԳՆ-ին կոչ է արել այս հարցով որոշում ընդունել: «Արտաքին գործերի նախարարը պետք է վճռական պատասխան տա, եւ անհրաժեշտ է այս հարցով Ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքանության հարցերի կոմիտեի արտահերթ խորհրդակցություն անցկացնել ու Մեծ Բրիտանիայի դեսպանին որքան հնարավոր է արագ վտարել»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց