Կառնավալային սեզոնի բացումը Ռիո դե Ժանեյրոյում ավարտվել Է անկարգություններով
Ռիո դե Ժանեյրոյում 2020 թվականի կառնավալային սեզոնի պաշտոնական բացումը հունվարի 12-ին անկարգություններով Է ավարտվել Կոպակաբանի շրջանում: Այդ մասին հայտնել Է ՏԱՍՍ-ի թղթակիցը: Կազմակերպիչների գնահատումներով՝ դրան նախորդած տոնակատարությանը մասնակցել Է մոտավորապես 300 հազար մարդ: Կարգի պահապանների հետ բախումներն սկսվել են զվարճալի միջոցառումների ավարտվելուց մոտավորապես մեկ ժամ անց:
Ինչպես ճշտել Է Globo թերթը, դա տեղի Է ունեցել այն բանից հետո, երբ ոստիկանությունը հանգստացողներին ցրելու փորձ Է ձեռնարկել: Դրան ի պատասխան, իրավապահների ավտոմոբիլների վրա շշեր են նետել, ինչը կարգի պահապաններին հարկադրել Է պղպեղի գազ կիրառել: Արդյունքում Կոպակաբանի լողափում խուճապ Է սկսվել, մարդիկ սկսել են զանգվածաբար լքել տոնի վայրը: Հարակից փողոցներում եւ մետրոյի կայարանների մատույցներում գոյացել են մարդկանց կուտակումներ, հայտնում են ականատեսները: Հունվարի 12-ին Ռիո դե Ժանեյրոյում պաշտոնապես տրվել Է կառնավալային սեզոնի մեկնարկը: Հաջորդ մեկուկես ամսվա ընթացքում ամբողջ քաղաքում կանցկացվեն փողոցային արտիստների եւ երաժիշտների ելույթներ, զանգվածային զգեստավորված երթեր ու զբոսախնջույքներ, որոնց կմասնակցեն մեգապոլիսի բնակիչներն ու հյուրերը: Երեկոյան ժամերին ավանդաբար կանցկացվեն պարահանդեսներ, դիմակահանդեսներ եւ երեկույթներ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց