Սերբիան տարեկան 185 մլն դոլար կստանա «Թուրքական հոսքով» գազի տարանցումից. Վուչիչ
«Թուրքական հոսք» գազատարի սերբական հատվածով ռուսական գազի տարանցումից Սերբիայի եկամուտները տարեկան կկազմեն 185 մլն դոլար: Այդ մասին լույս հունվարի 13-ի գիշերը հայտարարել Է Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչը Pink ալիքի եթերում:
«Մեզ համար գազամուղը ռազմավարական նշանակություն ունի: Մենք դեռ դեկտեմբերին 403 կիլոմետր գազատար ենք կառուցել Սերբիայի տարածքում, մնացել Է կառուցել չորս չափակայան եւ մեկ մեծ կոմպրեսորային կայան՝ Ժաբարիում: Մարդիկ «Թուրքական հոսքը» կօգտագործեն երկար տարիներ: Սերբիան, դառնալով տարանցիկ երկիր, տարանցման համար եկամուտ կստանա տարեկան 185 մլն դոլարի չափով»,-նշել Է Սերբիայի ղեկավարը:
«Սերբիայում կստացվի 13 մլրդ խորանարդ մետր գազ, դրանից 3 մլրդ խորանարդ մետրը կմնա Սերբիայում, մնացածը կգնա Հունգարիա, Բոսնիա եւ Հերցեգովինա, Կոսովո եւ Մետոքիա»,-հայտարարել Է Վուչիչը, հույս հայտնելով, որ «բուլղարները գազատարի իրենց հատվածի շինարարությունը կավարտվեն մինչեւ մայիսի վերջը կամ մինչեւ հունիս, այնպես որ արդեն սեպտեմբերին կամ մինչեւ տարվա (2020 թ.) վերջ գազը կհասնի Սերբիա», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց