Աբխազիայի խորհրդարանն ընդունել է նախագահ Ռաուլ Խաջիմբայի հրաժարականը
Աբխազիայի խորհրդարանն ընդունել է նախագահ Ռաուլ Խաջիմբայի հրաժարականը: Այդ մասին, ինչպես հայտնում է vz.ru-ն, հայտարարել է խորհրդարանի խոսնակ Վալերի Կվարչիան:
Քվեարկության ժամանակ դահլիճում ներկա է գտնվել 35 պատգամավորներից 34-ը: Խաջիմբայի հրաժարականի օգտին քվեարկել է 32 պատգամավոր, դեմ` երկուսը:
Հաղորդվում է, որ Աբխազիայի խորհրդարանը կառավարության ղեկավար Վալերիյ Բգանբային նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել:
Նախօրեին հրաժարական տված Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբան ժողովրդին ուղղված իր խոսքում հայտարարել է, որ հետագայում նույնպես իր ջանքերը կներդնի աբխազական հասարակությունում խաղաղության հաստատման և երկրի զարգացման համար:
«Ցանկանում եմ երախտագիտությունս հայտնել բոլոր նրանց, ովքեր հասկացել և աջակցել են ինձ, սկզբունքայնություն են դրսևորել մեր ընդհանուր գործում: Մեզ հաջողվել է շատ բան անել վերջին 5 տարվա ընթացքում, դա մեր միասնական ջանքերի շնորհիվ է եղել: Սակայն չլուծված խնդիրները նույնպես քիչ չեն»,-հայտարարել է Խաջիմբան:
Խաջիմբան նշել է, որ «որոշում է կայացրել լքել պաշտոնը` նպատակ ունենալով թույլ չտալ աբխազական հասարակության ներսում դիմակայության շարունակություն, որը շատ փորձությունների ու ողբերգությունների է հանգեցրել»: Վերջում նա բարօրություն և խաղաղություն է մաղթել Աբխազիայի քաղաքացիներին:
Հունվարի 12-ին Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբան հայտարարել է, որ լքում է իր պաշտոնը: Մինչ այդ էլ երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մարտի 22-ին նշանակել է նոր նախագահական ընտրություններ: Հանձնաժողովը համաձայն չէր Գերագույն դատարանի` նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքների չեղարկման հետ, բայց ստիպված է եղել ընդունել որոշումը:


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր