«Մերձավոր Արևելքի երկրները պետք է միավորվեն և խուսափեն օտարերկրյա ազդեցությունից». Ալի Խամենեի
Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին տարածաշրջանի երկրներին կոչ է արել ամրապնդել կապերը, որպեսզի միասնաբար կարողանան հաղթահարել այն իրարանցումը, որ տեղի է ունենում տարածաշրջանում ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ներկայության պատճառով: Այս մասին տեղեկացնում է dailymail.com կայքը:
«Այժմյան իրավիճակն ինչպես երբևէ պահանջում է տարածաշրջանի երկրների միջև կապերի ամրապնդում և օտարերկրյա ազդեցության վերացում»,- գրել է Խամենեին իր Twitter-ի էջում:
Իրանցի առաջնորդի «ձիթենու ճյուղը» պատասխանն է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որը կոչ էր արել Իրանի ղեկավարությանը չսպանել ցուցարարներին, որոնք բողոքի ակցիայի էին դուրս եկել Իրանի կողմից ուկրաինական ինքնաթիռի խոցումից հետո:
«Իրանի առաջնորդներին` մի՛ սպանեք ձեր ցուցարարներին: Հազարավորներն արդեն սպանվել կամ կալանավորվել են, և աշխարհը հետևում է դրան: Ավելին, ԱՄՆ-ն է հետևում: Միացրեք ձեր համացանցը: Դադարեք սպանել ձեր մեծագույն ժողովրդին»,-գրել էր ԱՄՆ նախագահը Twitter-ում:
Հիշեցնենք, որ Իրանի մայրաքաղաք Թեհրանում կիրակի բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և իրավապահների միջև, ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել:
Ցուցարարները պահանջել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի հրաժարականը և հակակառավարական կարգախոսներ հնչեցրել:
Իրանցիների պահանջը պայմանավորված է հունվարի 8-ին երկրի իշխանությունների սխալի պատճառով տեղի ունեցած ավիավթարով, որի հետևանքով 176 մարդ է զոհվել: Իրանի իշխանությունները խոստովանել են, որ «Ուկրաինական ավիաուղիներին» պատկանող ինքնաթիռը սխալմամբ խոցվել է իրանական հրթիռով:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց