Միլիարդատեր Մայքլ Բլումբերգը հայտարարել է, որ ծախսում է իր բոլոր միջոցները` Թրամփից ազատվելու համար
Միացյալ Նահանգների նախագահի թեկնածու, միլիարդատեր Մայքլ Բլումբերգը հայտարարել է, որ ծախսում է իր բոլոր միջոցներն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից ազատվելու համար: Այս մասին նա հայտնել է Reuters գործակալությանը տված հարցազրույցում:
«Գլխավոր նպատակը Թրամփից ազատվելն է: Ես ծախսում եմ իմ բոլոր միջոցները` Թրամփից ազատվելու համար...Դուք ցանկանում եք, որ ես ծախսեմ ավելի շա՞տ, թե՞ քիչ: Այսքանը»,- ասել է Բլումբերգը:
Բլումբերգը նախագահական մրցապայքարին է միացել անցյալ տարվա նոյեմբերին և, ըստ լրատվամիջոցների, հեռուստատեսային գովազդի համար ավելի քան 200 մլն դոլար է ծախսել: Նշենք, որ դեմոկրատ թեկնածուների շրջանում նա զբաղեցնում է 5-րդ տեղը, դեմոկրատ թեկնածուների առաջին տեղում Ջո Բայդենն է:
ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի են ունենալու 2020 թվականի նոյեմբերի 3-ին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց