Իրաքում թույլ են տվել հուշարձան տեղադրել Սոլեյմանիի մահվան վայրում
Կիրակի Իրաքի մշակույթի նախարարությունը թույլ է տվել հուշարձան տեղադրել շիիթական ապստամբության ղեկավարի տեղակալ Աբու Մահդի ալ-Մուհանդիսի եւ իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի մահվան վայրում, տեղեկացրել է մշակույթի եւ զբոսաշրջության հարցով խորհրդարանական հանձնաժողովի անդամ Ալի ալ-Հմեդաուին:
ՌԻԱ Նովոստի-ի ստացած մամուլի հաղորդագրության մեջ պատգամավորը հայտնել է, որ առաջարկել է մշակույթի նախարարությանը Սոլեյմանիի եւ Մուհանդիսի մահվան վայրում՝ Բաղդադի օդանավակայանի մերձակայքում, տեղադրել հուշարձան դեպքի հիշատակի պատվին, որը խլել էր նաեւ Իրաքի հյուրի՝ գեներալի կյանքը:
«Մշակույթի նախարարի հետ հանդիպումից հետո ձեռք էր բերվել պայմանավորվածություն հուշարձանը տեղադրելու մասին: Նախարարը հանձնարարել էր Արվեստի գլխավոր վարչությանը ձեւավորել հանձնաժողով, հայտարարել մրցույթ եւ համակարգել այդ հարցը քանդակագործների ասոցիացիայի հետ միասին»,-հայտնել է ալ-Հմեյդաուին:
Նա նշել է, որ հուշարձանի համար հստակ տեղը կընտրվի Քաղաքացիական ավիացիայի վարչության, շիիթական ապստամբության եւ Բաղդադի Անվտանգության վարչության հետ խորհրդակցությունների արդյունքում:
Հունվարի 3-ի լույս գիշերը Բաղդադի միջազգային օդանավակայանի շրջանում ԱՄՆ-ն անցկացրել էր ռազմական գործողություններ ընդդեմ Իրանի բանակի էլիտար ստորաբաժանման հրամանատար գեներալ Ղասեմ Սոլեյմանիի եւ իրաքյան շիիթական ապստամբության ղեկավարի տեղակալ Աբու Մահդի ալ-Մուհանդիսի, որոնց Վաշինգտոնում համարում են մասնակից դեկտեմբերի 31-ին Բաղդադում ամերիկակյան դեսպանատան վրա հարձակման կազմակերպման գործում:
Ի պատասխան՝ Իրանը հունվարի 8-ին հրթիռներ էր արձակել Իրաքում ռազմաբազաների ուղղությամբ, որտեղ տեղակայված է ԱՄՆ-ի բանակի ռազմական կոնտինգենտը: Վաշինգտոնի տվյալներով՝ ԱՄՆ-ի քաղաքացիների շրջանում տուժածներ չկան:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց