Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիսլավ Սուրկովը ժամանել է Աբխազիա
Աբխազիայի փոխնախագահ Ասլան Բարցիցը հայտարարել է ՌԻԱ Նովոստի-ին, որ Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիսլավ Սուրկովը ժամանել է Աբխազիա:
«Վլադիմիր Սուրկովը ժամանել է իրավիճակը հարթելու համար: Հանդիպումը դեռեւս չի կայացել»,-ասել է նա:
Կիրակի Աբխազիայի ընդդիմության առաջնորդ Ասլան Բժանիան նախագահ Ռաուլ Հաջիմբայի հետ բանակցությունների արդյունքում հայտնել է իր կողմնակիցներին, որ պահանջել է երկրի ղեկավարի հրաժարականը: Հաջիմբան խոստացել է առաջիկայում պատասխանել նրան:
Ուրբաթ Աբխազիայի Գերագույն դատարանը չեղարկել էր անցած տարվա սեպտեմբերին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները: Կիրակի Աբխազիայի ԿԸՀ-ը նշանակել է նոր օր՝ մարտի 22-ը երկրում կրկնակի նախագահական ընտրություններ անցկացնելու համար: Իրավաբանորեն ընտրությունները կոչվում են կրկնակի, սակայն դրանցում կարող են մասնակցել նաեւ նոր թեկնածուներ:
Ավելի վաղ Աբխազիայի խորհրդարանը խորհուրդ էր տվել Հաջիմբային հրաժարական տալ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց