Որպես եղբայր՝ ամբողջ կյանքում ձեռքս նրա ուսին եմ պահել, բայց հիմա էլ չեմ կարող. արքայազն Ուիլյամը՝ եղբոր շուրջ սկանդալի մասին
Մեծ Բրիտանիայի թագաժառանգ արքայազն Ուիլյամին չափազանց տխրեցրել է կրտսեր եղբոր՝ արքայազն Հարիի և նրա կնոջ՝ Մեգան Մարքլի՝ թագավորական լիազորություններն ու պարտականությունները վայր դնելու վերաբերյալ անակնկալ որոշումը:
Ինչպես նշում է Daily Mail-ը, այս մասին պատմել է արքայազն Ուիլյամի մտերիմ ընկերներից մեկը:
Թագաժառանգին տխրեցրել է այն փաստը, որ կրտսեր եղբոր հետ երբեմնի մտերիմ հարաբերություններն այսքան վատացել են: Նա նշել է, որ այլևս անկարող է առաջվա պես ձեռքը դնել եղբոր ուսին, ինչպես որ արել է ամբողջ կյանքում:
Հայտնի է, որ արքայազների միջև հարաբերությունները վատացել էին դեռևս «Մեգզիթ»-ից առաջ, սակայն վերջին օրերի իրադարձություններն ավելի են թեժացրել իրավիճակը:
«Ամբողջ կյանքի ընթացքում ձեռքս եղբորս ուսին եմ պահել, բայց այժմ այլևս չեմ կարող դա անել. մենք առանձին մարդիկ ենք»,- աղբյուրի փոխանցմամբ՝ ասել է Ուիլյամը: Վերջինի կարծիքով՝ Հարին, որոշելով վայր դնել լիազորություններն ու ֆինանսապես անկախ դառնալ, այլևս թագավորական թիմի մաս չի կազմում:
Հայտնի է, որ թագավորական ընտանիքում առաջացած ճգնաժամի ֆոնին, թագուհի Էլիզաբեթ 2-րդը հունվարի 13-ին Նորֆոլքի դղյակում շտապ խորհրդակցության է կանչել որդուն՝ արքայազն Չարլզին, թոռներին՝ արքայազն Ուիլյամին և արքայազն Հարիին: Ակնկալվում է, որ Մեգան Մարքլը քննարկմանը կմիանա տեսազանգի միջոցով: Այժմ նա իր և Հարիի առաջնեկի՝ Արչիի հետ գտնվում է Կանադայում:


















































Արքայազն Չարլզը դադարել է ֆինանսավորել Հարիին ու Մեգան Մարքլին
Բրիտանական թագավորական ընտանիքի կայքից ջնջվել են Մեգան Մարքլի, արքայազններ Հայրիի եւ Էնդրյուի հաշիվները
Բացահայտվել է, թե ով է արքայական ընտանիքի ամենագեղեցիկ կինը
Հարին և Մեգանը վերադառնում են Մեծ Բրիտանիա
Արքայազն Ֆիլիպը կորոնավիրուսի պատճառով ծննդյան 99-ամյակին խուսափել է մեծ խնջույքից, հրավառությունից
Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց