Դուբայում անձրևների պատճառով թռիչքների ուշացումներն ու չեղարկումները կշարունակվեն ևս մեկ օր
ուբայի օդանավակայանի ղեկավարությունը նախազգուշացրել է, որ ԱՄԷ-ում անդադար տեղացող հորդառատ անձրևների պատճառով դեպի Դուբայ և Դուբայից թռիչքների հետաձգումն ու չեղարկումը կշարունակվի մինչև կիրակի երեկո, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Շաբաթ օրը Դուբայի միջազգային օդանավակայանից տասնյակ չվերթներ չեղարկվել կամ հետաձգվել են ամբողջ օրվա ընթացքում տեղացած հորդառատ անձրևի պատճառով, որոնք օդանավակայանի մերձակայքը վերածել են իսկական լճի:
«Հաշվի առնելով չդադարող հորդառատ անձրևները, առաջիկա 24 ժամվա ընթացքում Դուբայի միջազգային օդանավակայանը ժամանակ առ ժամանակ չի գործի. որոշ չվերթներ կհետաձգվեն, կչեղարկվեն կամ կուղղվեն այլ օդանավակայաններ», – ասված է ղեկավարության թվիթերյան էջում:
Դուբայի օդանավակայանի ղեկավարությունը վստահեցրել է, որ կանի հնարավոր ամեն ինչ՝ էմիրական օդանավակայանների աշխատանքը հնարավորինս շուտ սովորական գրաֆիկին վերադարձնելու համար:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց