Աբխազիայի ԿԸՀ-ն նախագահական նոր ընտրություններ է նշանակել մարտի 22-ին
Աբխազիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Թամազ Գոգիան հայտարարել է, որ նախագահական նոր ընտրությունները կանցկացվեն մարտի 22-ին:
Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հիշեցնելով, որ նախորդ քվեարկության արդյունքները չեղարկվել էին երկրի Գերագույն դատարանի որոշմամբ: «Որոշվել է ընտրություններ նշանակել մարտի 22-ին: Որոշումն ընդունվել է գրեթե միաձայն»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ Աբխազիայում նախագահական ընտրություններ են անցկացվել 2019-ի ամռանը, սակայն այդ քվեարկության արդյունքները չեղյալ էին հայտարարվել երկրում տեղի ունեցող բողոքի ցույցերի ֆոնին: Ցուցարարներն ու ընդդիմության ներկայացուցիչներն օրեր առաջ արգելափակել էին նախագահական նստավայրը՝ պահանջելով նախագահ Ռաուլ Հաջիմբայի հրաժարականը:
Աբխազիայի խորհրդարանի պատգամավոր, ընդդիմության առաջնորդ Ասլան Բժանիան հայտնել է, որ նախագահական ընտրություններին մասնակցելու մասին որոշում կկայացնի երկրում հասարակաքաղաքական ճգնաժամի հաղթահարումից հետո:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց