Նոր վարչապետ ընտրվեց Մալթայում
Մալթայի Լեյբորիստական կուսակցությունը երկրի նոր վարչապետ ընտրեց քաղաքական գործիչ Ռոբերտ Աբելային՝ Ջոզեֆ Մուսկատին փոխարինելու համար, որը լքում է պաշտոնը՝ քաղաքական ճգնաժամի պայմաններում լրագրող Դաֆնե Կարուանա Գալիզիայի սպանության հետաքննության պատճառով, հայտնում է Malta Today-ը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մուսկատը խոստացել է հրաժարական տալ, հենց որ երկրում իշխող Լեյբորիստական կուսակցությունը նոր ղեկավար ընտրի: Հրաժարականի հայտարարությունն արվեց այն բանից հետո, երբ Վալետայում հավաքված հազարավոր ցուցարարներ կոչ արեցին վարչապետին հրաժարական տալ`2017-ին լրագրողի սպանության հետաքննության արդարությունն ապահովելու համար:
Ըստ նախնական տվյալների, Լեյբորիստական կուսակցության 17,5 հազար անդամներից քվեարկությանը մասնակցել է 16,2 հազարը, որն իրականացվել է երկրի 13 բնակավայրերում։ Մասնակցությունը եղել է 92,5 տոկոս: Աբելան՝ Մալթայի նախկին նախագահի որդին, պայքարում էր փոխվարչապետ Քրիս Ֆերնի դեմ:
Հրապարակման տվյալներով, ձայների հաշվարկի արդյունքների համաձայն, Աբելան հավաքել է 57.9%, նրա մրցակիցը`42.1%:
«Ռոբերտ Աբելան չհաղթեց, Քրիս Ֆերնը չպարտվեց: Աշխատավորական կուսակցությունը հաղթեց»,- հրատարակությունը մեջբերում է նոր վարչապետի խոսքերը:


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր