Ֆրանսիայի կառավարությունը թոշակային տարիքի մասին կետը ժամանակավորապես հետ կանչելու պատրաստակամություն է հայտնել
Ֆրանսիայի կառավարությունը թոշակային համակարգի բարեփոխման նախագծից տարիքը, որից սկսած թոշակն ամբողջ ծավալով է վճարվում, 62-ից 64 դարձնելու մասին կետը ժամանակավորապես հանելու պատրաստակամություն է հայտնել, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Ֆրանսիայի վարչապետ Էդուարդ Ֆիլիպի նամակին, որը նա գրել է սինդիկատներին։
Այդ կետը, ինչպես նշում են վերլուծաբանները, արհմիությունների ամենամեծ դժգոհությունն է առաջացրել, նրանք արդեն մեկ ամսից ավելի գործադուլ են անցկացնում թոշակային բարեփոխման դեմ։
Նամակը հրապարակվել է Ֆրանսիայի շատ խոշոր քաղաքներում բողոքի հերթական շաբաթ օրը։ Փարիզում խաղաղ սկսված բողոքը արագ վերաճել է ցուցարարների եւ ոստիկանների միջեւ բախումների։
2018թ․ դեկտեմբերի 5-ից երկրում անցկացվող գործադուլներին մասնակցում են բժիշկներ, ուսուցիչներ, փաստաբաններ, հրշեջներ եւ շատ այլ մասնագիտությունների ներկայացուցիչներ, որոնք հանդես են գալիս թոշակային համակարգի բարեփոխման դեմ։ Ցույցերի մասնակիցների ճնշող մեծամասնությունը կազմում են Ֆրանսիայի երկաթուղային ճանապարհների ազգային միավորման եւ Տրանսպորտի փարիզյան ինքնավար վարչության աշխատակիցները։ Բացի տարիքի բարձրացումից, արհմիությունները բողոքում են նաեւ քաղաքացիների տասնյակ կատեգորիաների համար թոշակային հատուկ տուրքերը հանելու իշխանությունների որոշման դեմ։


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր