Խամենեին ԶՈՒ Գլխավոր շտաբին հանձնարարել է բացահայտել հնարավոր անփութությունը, որը ինքնաթիռի վթարի պատճառ է դարձել
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլա Խամենեին երկրի ԶՈՒ Գլխավոր շտաբին հանձնարարել է բացահայտել հնարավոր անփութությունը կամ մեղքը, որը հանգեցրել է Թեհրանի մոտ ուկրաինական ինքնաթիռի կործանմանը, գրված է Խամենեիի պաշտոնական կայքում։
Իր ուղերձում Իրանի գերագույն առաջնորդը անկեղծ ցավակցություն է հայտնել վթարի զոհերի ընտանիքներին։
Բացի այդ, նա ընդգծել է ապագայում նման միջադեպերի հնարավորության կանխման անհրաժեշտությունը։
Հիշեցնենք, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանին խոստացել էր, որ վթարի համար մեղավորները պատասխանատվության կենթարկվեն։
Իր հերթին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պնդել է, որ վթարի մեղքը լիարժեք ընդունվի։
«Մենք Իրանից ակնկալում ենք լիարժեք եւ բաց հետաքննության, մեղավորներին պատասխանատվության ենթարկելու, զոհվածների մարմինները վերադարձնելու, փոխհատուցումներ վճարելու, դիվանագիտական խողովակներով պաշտոնապես ներողություն խնդրելու պատրաստակամության հավաստիացումներ»,- իր հայտարարության մեջ ասել է նա։
Ավելի վաղ ԻՀՊԿ օդատիեզերական ուժերի հրամանատար, բրիգադային գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն հայտարարել էր, որ ԻՀՊԿ-ն խոստովանում է Թեհրանի մոտ ուկրաինական ինքնաթիռի կործանման ողջ պատասխանատվությունը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց