Կամո Հովհաննիսյանը՝ «Կայրաթի» ֆուտբոլիստ
Հայաստանի հավաքականի եզրային պաշտպան Կամո Հովհաննիսյանը մարզական կարիերան կշարունակի Ղազախստանի փոխչեմպիոն «Կայրաթի» կազմում, տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
«Ժետիսուի» կազմում Հովհաննիսյանը մասնակցել է 58 հանդիպման, խփել 6 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում։