«Խորապես ցավում ենք, ներողություն ենք խնդրում և ցավակցում». Զարիֆը ներողություն է խնդրել ուկրաինական ինքնաթիռի խոցման համար
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը ներողություն է խնդրել իրանցի զինվորականների կողմից խոցված ուկրաինական ուղևորատար օդանավի համար: Համապատասխան հաղորդագրությունը տեղադրված է նախարարի` Twitter սոցիալական կայքի պաշտոնական էջում:
«Տխուր օր: Զինված ուժերի ներքին հետաքննության նախնական եզրակացությունները. ԱՄՆ-ի արկածախնդրության հետևանքով գոյացած ճգնաժամի ընթացքում մարդկային սխալն աղետի է հանգեցրել: Խորապես ցավում ենք, ներողություն ենք խնդրում և ցավակցում ենք մեր ժողովրդին, բոլոր զոհերի ընտանիքներին և տուժած այլ երկրներին»,- նշել է Զարիֆը:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, Իրանի նախագահ Հասան Ռոհանին շաբաթ օրն իր ցավակցությունն է հայտնել երկրի զինված ուժերի կողմից սխալմամբ ուկրաինական ինքնաթիռի խոցման համար:
«Ցավոք, մարդկային գործոնը և սխալ արձակումը հանգեցրին մեծ աղետի, ինչը ցավալի է: Որպես Իրանի նախագահ` ես ցավակցություններս եմ հայտնում այս ողբերգական աղետի զոհերի ընտանիքներին»,- ասել է Ռոհանին:
Նախագահը հավելել է, որ «այս աններելի սխալի համար պատասխանատուները պատասխանատվության կենթարկվեն»:
Հիշեցնենք, որ Թեհրանի օդանավակայանից մեկնելուց անմիջապես հետո Կիև թռչող Boeing 737-800 օդանավը լույս հունվարի 8-ին վթարի էր ենթարկվել: Ըստ պաշտոնական տվյալների` վթարի հետևանքով մահացել է 176 մարդ` Իրանի, Ուկրաինայի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Շվեդիայի և Աֆղանստանի քաղաքացիներ:
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Վաշինգտոնն Օտտավային հետախուզական տեղեկություն է փոխանցել, որը հաստատում է այն վարկածը, որ Boeing-ի կործանման պատճառն Իրանի զենիթահրթիռային համալիրից արձակված համազարկն է եղել:


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր