Աբխազիայի դատարանը չեղյալ է հայտարարել նախագահական ընտրությունների արդյունքները
Աբխազիայի Գերագույն դատարանը չեղյալ է հայտարարել առաջին ատյանի դատարանի՝ նախագահական ընտրությունների արդյունքները վավեր ճանաչելու որոշումը, գրում է ria.ru-ն։
Աբխազիայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլը տեղի է ունեցել 2019 թվականի սեպտեմբերի 8-ին: Հաղթել է հանրապետության գործող ղեկավար Ռաուլ Խաջիմբան՝ հավաքելով ձայների 47,39 տոկոսը: Ընդդիմադիր Ալխաս Կվիցինիան ստացել է ձայների 46,19 տոկոսը և հայց է ներկայացրել Գերագույն դատարան՝ խնդրելով անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները։
«Աբխազիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանադրական օրենքով սահմանված ժամկետներում կրկնակի ընտրություններ նշանակելու մասին որոշում է կայացրել»,-այս մասին տեղեկություն է հրապարակել դատավոր Թեմուր Տարբան:
Աբխազիայի խորհրդարանը քվեարկել է նախագահ Ռաուլ Խաջիմբայի հրաժարականի օգտին: Ավելի վաղ Խաջիմբան հրաժարվել էր լքել նախագահի պաշտոնը, սակայն ընդդիմության հետ բանակցությունների պատրաստակամություն էր հայտնել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց