Աբխազիայի ԱԽ-ը Սուխումում կազմակերպված անկարգություններն անվանել է դատարանի վրա ճնշման փորձ
Սուխումում Աբխազիայի նախագահի աշխատակազմի շենքում կազմակերպված անկարգությունները կարող են դատարանի վրա ճնշման փորձ լինել, որն ուրբաթ դիտարկում է նախագահական ընտրությունների արդյունքների բողոքարկումը, կարծում է հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Մուհամեդ Կիլբան։
Ուրբաթ Աբխազիայի Հանրապետության Գերագույն դատարանի վարչական գործերի եւ վարչական իրավախախտումների վճռաբեկ կոլեգիան վերսկսել է նախագահի ընտրությունների արդյունքների բողոքարկման դիտարկումը դատավորների նոր կազմով։
«Ավելի շուտ, կարելի է ենթադրել, որ դա կարող է, թեկուզեւ անուղղակիորեն, բայց ճնշում լինել որոշման ընդունման վրա, կամ երկրում որոշակի պայմանների ստեղծման համար, երբ ընթանում է դատավարություն հայցի վերաբերյալ»,- ասել է Կիլբան ՏԱՍՍ-ին։
Նրա խոսքով՝ նման անկարգությունները փորձ են «ստեղծելու մի ինչ-որ քաղաքական ֆոն» դատավարության համար։ Նա նաեւ նշել է, որ չնայած հանրապետության նախագահ Ռաուլ Խաջիմբայի՝ ընդդիմության հետ բանակցություններ վարելու պատրաստակամությանը, առայժմ հասկանալի չէ, թե ում հետ պետք է կառուցվի երկխոսությունը։
«Այսպես ասեմ. գուցե դա կարող է իմ կողմից կանխակալ հնչել, նախ՝ նախաձեռնություն չի եղել, երկրորդ՝ այնտեղ առայժմ հասկանալի չէ առհասարակ, թե ում հետ պետք է խոսել եւ ով է ղեկավարում, կառավարում այդ գործընթացները, նրանք նշված չեն, ուստի դժվար է այժմ ասել, եւ պահանջներ էլ չկան»,- ասել է գործակալության զրուցակիցը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց