Բրիտանացիներին խորհուրդ են տալիս չմեկնել Իրան
Բրիտանացիներին խորհուրդ են տալիս ձեռնպահ մնալ Իրան մեկնելուց, տեղեկացնում է Reuters-ը։
«Հաշվի առնելով տեղեկությունն այն մասի, որ Թեհրան-Կիեւ չվերթի ինքնաթիռը խփվել է «Երկիր-Երկիր» դասի իրանական հրթիռով, եւ լարվածության խորացումը, մենք խորհուրդ ենք տալիս բրիտանացիներին չմեկնել Իրան»,- ասել է արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբը։ «Մենք պետք է անհապաղ թափանցիկ եւ լիակատար հետաքննություն կատարենք՝ պարզելու համար վթարի պատճառը»։
Հիշեցնենք, որ ուկրաինական ավիաընկերության Թեհրան-Կիեւ չվերթ կատարող ինքնաթիռը հունվարի 8-ի առավոտյան կործանվել էր թռիչքից մի քանի րոպե հետո։ Ինքնաթիռում գտնվող բոլոր 176 մարդիկ զոհվել են։ Նախօրեին Կանադան եւ ԱՄՆ-ը հայտարարել են, որ ինքնաթիռը պատահմամբ խփվել է իրանական հրթիռով։ Թեհրանը կտրականապես հերքում է այդ վարկածը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց