«Ո՞վ է նման բան տեսել». Լուկաշենկոն մեղադրել է Ռուսաստանին` համաշխարհային գներից բարձր գնով Բելառուսին նավթ վաճառելու ցանկության համար
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Ռուսաստանը ցանկանում է Բելառուսին նավթ վաճառել համաշխարհայինից բարձր գներով: Այս մասին տեղեկացնում է interfax.ru կայքը:
«Ինչո՞ւ մենք Ռուսաստանի նախագահի հետ մինչև հիմա չենք պայմանավորվել նավթի հարցում: Որովհետև Ռուսաստանը ցանկանում է, որ մենք իրենցից նավթ գնենք համաշխարհայինից բարձր գներով: Ո՞վ է նման բան տեսել: Այդ իսկ պատճառով ես հրաժարվել եմ այդպիսի նավթից: Եվ ուղիղ հայտարարել եմ, որ եթե Ռուսաստանից համաշխարհային գներով նավթի մատակարարում չլինի, մենք այդ նավթը կգտնենք ուրիշ տեղում: Ինչը և անում ենք: Եվ գտել ենք»,- հայտարարել է Լուկաշենկոն:
Ինչպես հաղորդվում է` Ռուսաստանի նավթային ընկերությունները 2020 թվականի հունվարի 1-ից նավթ չեն մատակարարում Բելառուս` բացառությամբ անկախ մատակարարների առանձին մատակարարումների:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց