Թրամփը հայտարարել է, որ Եվրոպան «չսիրեց» իրեն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն առավելություններ է ստանում Միացյալ Նահանգների հաշվին, որը Եվրոպային «պաշտպանում է Ռուսաստանից», հայտնում է korrespondent.net կայքը` Օհայոյում նախընտրական հանրահավաքի ժամանակ նախագահի ունեցած ելույթին հղումով:
«Տարիներ շարունակ ՆԱՏՕ-ն Միացյալ Նահանգների հաշվին առավելություններ է ստացել: Մենք պաշտպանում ենք Եվրոպան Ռուսաստանից: Իսկ թվերը (դաշինքի երկրների ծախսերը - խմբ.) նվազում են վերջին 15-18 տարիների ընթացքում», - շեշտել է ամերիկացի առաջնորդը:
Թրամփի խոսքով՝ եվրոպական երկրները պաշտպանական ծախսերը մեծացնելու կոչերի համար «չսիրեցին» իրեն, ի տարբերություն ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի, որը նման պահանջներ չի ներկայացրել:
Հիշեցնենք, որ Թրամփը պարբերաբար մեղադրում է ՆԱՏՕ-ի դաշնակիցներին պաշտպանությանը քիչ միջոցներ հատկացնելու համար:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց