Կլիմայի եւ եղանակային պայմանների հետ կապված աղետալի իրավիճակների թիվը ԱՄՆ-ում 2 անգամ ավելացել է
Կլիմայի եւ եղանակային պայմանների հետ կապված աղետալի իրավիճակների թիվը վերջին տասնամյակում Միացյալ Նահանգներում ավելի քան 2 անգամ ավելացել է, սրա հետ կապված ծախսերը գերազանցել են 800 միլիարդ դոլարը, հայտնում է Reuters-ը։
Էկոլոգիական տեղեկատվության ազգային կենտրոնի ամենամյա զեկույցում ասվում է, որ 2019թ․ դարձել է երկրորդ ամենախոնավ տարին Միացյալ Նահանգների ողջ պատմության ընթացքում, այն դեպքում, երբ միջին ջերմաստիճանները եղել են 20-րդ դարի միջին մակարդակից բարձր, չնայած նրան, որ այն եղել է ամենացուրտը 2014-ից սկսած։ Ալյասկայում այդ ժամանակ ամենատաք տարին էր։
2010-2019թթ․ ընթացքում տեղի է ունեցել 119 տարերային աղետ, ինչպիսին են ջրհեղեղները, փոթորիկները եւ անտառային հրդեհները, որոնք 1 միլիարդ դոլարի վնաս են հասցրել։ Սա ավելի քան երկու անգամ գերազանցում է 2000-2009թթ․ տեղի ունեցած նման իրադարձությունները, ասվում է զեկույցում։
Ալյասկայի միջին ջերմաստիճանը կազմել է 32,2՝ ըստ Ֆորենհեյթի, որը 6,2 աստիճանով բարձր է երկարաժամկետ միջինից։ Ալյասկայում միջին ջերմաստիճանը վերջին տարիներին անշեղորեն աճել է։ Այստեղ նախորդ միջին ռեկորդը սահմանվել է 2016թ․։
Անկորիջում, որը Ալյասկայի խոշորագույն քաղաքն է, ջերմաստիճանը հուլիսին առաջին անգամ հասել է 90-ի՝ ըստ Ֆորենհեյթի (32,2 C)։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց