Բելգիայում մի քանի նախարարություններ սպիտակ փոշով ծրարներ են ստացել
Բելգիական Վալոնիա շրջանի Նամյուր և Ժամբ քաղաքների կառավարության մի շարք նախարարությունների աշխատակազմերը հունվարի 9-ի առավոտյան սպիտակ փոշով ծրարներ են ստացել: Այս մասին տեղեկացնում է 7sur7 գործակալությունը` հղում անելով շրջանային գերատեսչությունների ներկայացուցիչներին:
Ծրարները հայտնաբերելուց հետո հրշեջ ծառայությունն ու ոստիկանությունը մեկնել են դեպքի վայր և փակել այն փողոցները, որտեղ գտնվում են նախարարություններն ու կից կառույցները:
Միջադեպի կապակցությամբ կատարվել է ընթացակարգ, որն իրականացվում է սիբիրախտի սպորների առկայության կասկածանքի դեպքում: Ոստիկանությունը տեղեկացրել է, որ այն աշխատակիցները, որոնք դիպել են ծրարներին, մեկուսացվել են: Նախարարությունների շենքերի տարածքն ուսումնասիրվում է:
Գործակալությունը նշում է, որ կեսօրից առաջ մի քանի նախարարներ կարողացել են լքել շենքերը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց