Բրազիլիայի նախագահը չի մասնակցի Դավոսի տնտեսական համաժողովին
Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարոն հունվարի 21-24-ին չի մասնակցի Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովին (ՀՏՀ)։ Հնդկաստան կատարելիք այցի ծրագրերն, ընդ որում, մնում են ուժի մեջ, չորեքշաբթի տեղեկացրել է պետության մամուլի քարտուղար Օտավիու Ռեգու Բարուսը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ հրաժարումը կապված չէ Մերձավոր Արեւելքում իրավիճակի սրման հետ։ «Նախագահը դիտարկել է այս ուղեւորության տարբեր ասպեկտները՝ տնտեսական, քաղաքական եւ անվտանգության հարցերին վերաբերող։ Եվ գործոնների ամբողջությունից ելնելով՝ կայացրել է որոշում, որ այս անգամ կհրաժարվի մասնակցել համաժողովին»,- նշել է Բարուսը, որի ելույթը հեռարձակվել է Periscope սերվիսով։ Ավելի վաղ Բոլսոնարուն, մեկնաբանելով ՀՏՀ-ին մասնակցելու ծրագրերը, հնարավոր էր համարել Շվեյցարիա չմեկնելը՝ նշելով, որ «աշխարհն անհանգիստ է, խոսքը անվտանգության մասին է»։
Բարուսը հիշեցրել է, որ Բրազիլիայի նախագահը անցած տարի մասնակցել է ՀՏՀ-ին, իսկ այս անգամ նախատեսում է միջոցառմանն ուղարկել ներկայացուցչի՝ չնշելով նրա պաշտոնը։ Բրազիլիաի էկոնոմիկայի նախարար Պաուլու Գեդեսի կարծիքով՝ դավոսյան ՀՏՀ-ն մյուս հարթակներից ավելի շատ է հարմար հարավամերիկյան հանրապետության նոր իշխանությունների աշխատանքի առաջին տարվա տնտեսական արդյունքները ցուցադրելու համար։ Անցած տարի ելույթ ունենալով համաժողովում՝ Բոլսոնարուն ազդարարեց օտարերկրացիների համար երկրի տնտեսությունը բացելու ծրագրերի, ինչպես նաեւ տնտեսական բարեփոխումներ իրականացնելու մտադրության մասին։
Ինչպես հավաստիացրել է մամուլի քարտուղարը, Բոլսոնարուն մտադիր չէ հրաժարվել Հնդկաստան այցի հրավերից, ուր հրավիրվել է որպես հատուկ հյուր Հանրապետության օրվա առիթով։ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Բոլսոնարուին հրավիրել է նոյեմբերին, Բրազիլիայում ԲՐԻԿՍ գագաթաժողովի հանդիպումների շրջանակում։ Հանրապետության օրվա տոնակատարությունը եւ նրան նվիրված զինվորական շքերթը Նյու Դելիում տեղի կունենան հունվարի 26-ին։


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր