Ավստրալիայի ոստիկանությունն ավելի քան 20 մարդու է մեղադրել անտառների միտումնավոր հրկիզման համար
Ավստրալիայում մոլեգնող անտառային հրդեհների ֆոնին ավելի քան 20 մարդ մեղադրվում է դիտավորյալ հրկիզման համար, հայտնում է CNN- ը:
Ավստրալիայի ոստիկանությունը 183 մարդու դեմ դատական հայց է ներկայացրել շարունակվող անտառային հրդեհների հետ կապված հանցագործությունների համար:
Իրավապահները, մասնավորապես, կասկածում են 40 անչափահասի:
183 մարդուց 53-ը նախազգուշացում է ստացել կամ հետապնդման մեջ է կրակի օգտագործման ամբողջական արգելքին չհետևելու համար: Եվս 47 մարդ մեղադրվում է այրվող ծխախոտը կամ լուցկին գետնին գցելու համար:
Առնվազն 24 մարդ մեղադրվում է Նոր Հարավային Ուելս նահանգում կանխամտածված անտառային հրդեհների համար:
Հիշեցնենք, որ Ավստրալիայում լայնածավալ հրդեհների հետևանքով միլիոնավոր հեկտար հողատարածքներ են արդեն այրվել: Վերջին ամիսներին հրդեհի հետևանքով զոհվել է ավելի քան 20 մարդ և ավերվել հազարավոր տներ:
Ինչպես ավելի վաղ նշել էր Tert.am-ը, բնապահպանները նաև պնդում են, որ հրդեհների պատճառով սատկել է գրեթե կես միլիարդ կենդանի:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց