ԱՄՆ-ը լրացուցիչ տնտեսական պատժամիջոցներ է սահմանում Իրանի դեմ․ Թրամփ
ԱՄՆ-ը լրացուցիչ տնտեսական պատժամիջոցներ է սահմանում Իրանի դեմ։ Իրաքում ամերիկյան բազաներին Իրանի հրթիռային հարվածներից հետո ժողովրդին ուղղված ուղերձում այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա պատժամիջոցների բնույթի մասին մանրամասն տեղեկատվություն չի ներկայացրել՝ նշելով, որ դրանք կգործեն այնքան ժամանակ, քանի դեռ Իրանը «չի փոխել իր վարքագիծը»։
Թրամփը Եվրոպային կոչ է արել հրաժարվել իրանական միջուկային «հիմար» գործարքի մնացորդներից։
Նա հայտարարել է, որ ծրագրում է ՆԱՏՕ-ի դաշնակիցներին խնդրել «դառնալ մերձավորարեւելյան գործընթացի ավելի ակտիվ մասնակից»։ Նա նշել է, որ իր ղեկավարությամբ ԱՄՆ տնտեսությունը, ինչպես նաեւ երկրի ԶՈՒ-ն ավելի ուժեղ է դարձել՝ հավելելով, թե դրանք ձեռքբերումներ են, որ շատերին անհասանելի էին թվում։
Թրամփի խոսքերով՝ ԱՄՆ-ը բավարար նավթ ու բնական գազ ունի, եւ լինելով աշխարհում արաջին արտադրողը՝ նրան պետք չէ մերձավորարեւելյան նավթը։
Նա Իրանին նախազգուշացրել է, որ ամերիկյան հրթիռները «մեծ են, հզոր, ստույգ եւ մահաբեր»՝ միաժամանակ նշելով, թե չի ուզում ուժ կիրառել։
Թրամփը ասել է, որ ԱՄՆ-ը բաց է Թեհրանի հետ բանակցությունների համար։
Նա նաեւ պաշտպանել է գեներալ Սոլեյմանիին սպանելու իր վարչակազմի որոշումը՝ ասելով, թե «նրա ձեռքերը թաթախված էին ինչպես ամերիկյան, այնպես էլ իրանական արյունով» եւ նրան «վաղուց էր պետք սպանել»։


















































ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի հետ կապված ընկերությունների նկատմամբ
Թրամփը չի խոչընդոտի Ֆրանսիային՝ Իրանին բժշկական նյութեր մատակարարելու հարցում. TACC
Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի ղեկավարը հայտնել է, որ Թրամփը կորոնավիրուսից ավելի վտանգավոր է. Tasnim
ԱՄՆ պատժամիջոցները «տնտեսական եւ բժշկական» ահաբեկչություն են
Խամենեին մերժել է կորոնավիրուսի դեմ ԱՄՆ-ի առաջարկած օգնությունը
ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր